Ռուբեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի հետ է գնացել աճուրդի տեղը․ Խաչատուր Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները: Ես կարծում եմ՝ այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը, չի, թե ումն է, պետք է պետական մարմինները որոշեն: Դրա համար չեմ կարող պատասխանել մի մարդու, որն ասում է՝ ես պետք է վաճառեմ», - ի պատասխան «Բջնի» գործարանը Ռուբեն Հայրապետյանի կողմից  վաճառելու հարցին՝ լրագրողներին ասաց գործարար Խաչատռուր Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի պնդմանը, որ ինքը օրինական ճանապարհով, աճուրդով է գնել գործարանը, Սուքիասյանը նկատեց. «Ես որքան գիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ են գնացել աճուրդի տեղը, դա մի հատ ճշտեք»: