ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը մոտ ժամանակներս կավարտվի. ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը մոտ ժամանակներս կավարտվի»,-ասել է ՀՀ ատաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը 24news-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացին։ Քոչարյանը նշել է․

«ՀԱՊԿ կանոնադրությունը այդպիսի իրավիճակ չի նախատեսել, և կա անորոշություն։ Պետք է որոշում կայացվի, որը պետք է լինի ունիվերսալ։ Այսինքն՝ ինչպիսի որոշում, որ հիմա կայացվի, նույնը պետք է լինի ապագայում, նմանատիպ իրավիճակներում։ Այդ որոշումը պետք է կայացվի կոնսենսուսով՝ բոլորի համաձայնությամբ»,-ասել է Շավարշ Քոչարյանը։

ՀՀ ատաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը։