Արթիկում մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

ՏԿԵՆ տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է։
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: