ՌԴ ԱԳՆ-ում ԵԱՀԿ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News         

ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ նախարարի տեղակալ  Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտիին,ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու  Շեֆերին։

Հանդիպմանը քննարկվել են բանակցային գործընթացի հեռանկարները, այդ թվում երեք կողմերի աշխատանքի համակարգում Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։

Տեսանյութեր

Live

Լրահոս