Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում. նա ուղղաթիռով չի եկել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

/

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ժամը 11-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վարչապետը Կապան է ժամանել երեկ երեկոյան: Դիմավորելո՞ւ եք վարչապետին՝ երեկ հարցրինք Կապանի քաղաքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանին, որը 2018-ի ընտրություններում հաղթեց ՔՊ-ական թեկնածուին:

«Ինչքան գիտեմ` վարչապետն այսօր է գալիս` գիշերը, որպես այդպիսին` դիմավորում պլանավորված չէ, բայց կարծում եմ՝ վաղը կհանդիպենք»,- ասաց նա եւ ավելացրեց, որ, հավանաբար, մարզպետը պետք է դիմավորի, իսկ առավոտյան արդեն կտեղեկանան վարչապետի օրակարգի մասին:

Ի դեպ, Փաշինյանը հանգրվանել է Կապանից դեպի Քաջարան տանող ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում եւ ժամանել է մեքենայով․ եղանակի պատճառով ուղղաթիռով թռչել չի հաջողվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում