Մոսկվան Երևանի համար վստահելի գործընկեր է․ Մարությանը՝ Մոսկվայի կառավարության նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ այցն իր դրական ազդեցությունը կունենա երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելուհարցում:

«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեզ համար կարևոր է։ Մենք պետք է առավել հստակեցնենք մեր գործակցությունն ու կոնկրետ ծրագրեր իրականացնենք 2018-2021 թթ. համագործակցության շրջանակում: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,-նշել է Հայկ Մարությանն ու իր շնորհակալությունը փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վլադիմիր Պետրոսյանն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:

«Պարո՛ն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավոր՝ ընդլայնելու համար փոխգործակցության շրջանակը Երևանի և Մոսկվայի միջև: Մոսկվայի կառավարության համար անչափ կարևոր է երկուստեք կապերի ավելի ամրապնդումը, և ես վստահ եմ, որ փոխգործակցության շրջանակում կգտնվեն համատեղ մոտեցումներ՝ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը:

Thumbnail
Thumbnail