Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News         

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:

«Գարնան տոնն ավանդաբար ընտանեկան վերամիավորման և ջերմության տոն է։ Թող այն երջանկություն և ուրախություն պարգևի բոլոր ընտանիքներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության կայուն ու հետևողական ամրապնդումն ու խորացումը: