ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանում հողերի գոտիավորմանն ու քարտեզագրմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն  այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ  Ռայմունդ Յելեին։ Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Գեղամ Գևորգյանն ընգծել է, որ  ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և գործընկերային շփում և իրականացված համատեղ ծրագրերը էական ազդեցություն են ունեցել Հայաստանի գյուղատնտեսության  վրա՝ հույս հայտնելով, որ գործակցության նման փորձը կպահպանվի և կշարունակի զարգանալ և ընդլայնվել նոր ուղղություններով։

«Այժմ մենք աշխատում ենք  գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման ուղղությամբ, որի հիման վրա կունենանք ռազմավարություն, ինչն ուղենիշ կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման առաջիկա տասնամյակի համար, և մեր գործակցության ուղղությունները կբխեն այդ ռազմավարության տրամաբանությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Ռայմունդ Յելեն վերահաստատել է ՊԳԿ-ի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ Գեղամ Գևորգյանը, մասնավորապես, ընդգծել է Դոնորների համակարգման հարթակի լիաժեք գործարկման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչպես նաև  առաջարկել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի համար նախատեսված կայքի հենքի վրա  գյուղատնտեսական արտադրանքի առուվաճառքի  առցանց հարթակ ստեղծել, ինչը գյուղմթերքի իրացմանն աջակցության գործիք կհանդիսանա։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հողերի կոնսոլիդացման, ինչպես նաև գոտիավորման և քարտեզագրման աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունների շուրջ։