Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում», - տեղեկացնում է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Hraparak.am լրատվական կայքում երեկ հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ խոսնակը նշել է, թե դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

«Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից», - նշել է Մ. Օհանջանյանը։