Թուրքիայում ուժեղ երկրաշարժից հետո բնակիչները գիշերել են սպորտ դահլիճներում ու մզկթիներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

աշխարհ

Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) նահանգում հունվարի 24–ին տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից հետո նահանգի բնակիչների մի մասը գիշերել են մզկիթներում ու սպորտ դահլիճներում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխացմամբ՝  սպորտ դահլիճներում ու մզկթիներում գիշերած քաղաքացիների մի մասի բնակարանները փլվել են, իսկ մի մասը վախից որոշել են բնակարաններում չմնալ։

Նշենք, որ հունվարի 24–ի երեկոյան Թուրքիայի Էլազըղ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կա 21 զոհ եւ 1000–ից ավել վիրավորներ։