Ամանորին 25 տոկոսով աճել է թատրոններ այցելությունների թիվը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News     

Փաշինյան

Կապանում մեծ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով 100 նոր փաստեր Հայաստանի մասին, նշել է, որ Ամանորին 25 տոկոսով աճել է թատրոններ այցելությունների թիվը։

Փաշինյանը շեշտել է, որ Ամանորը նշելու համար Հայաստանը պետք է գրավիչ դարձնել։

«Երբ Ամանորի նոր տրամաբանություն էինք ներդնում, կային մարդիկ, ովքեր որոշել էին մեզ մեղադրել ապազգային քաղաքականության մեջ։ Ասում էին՝ ինչպե՞ս կարելի է մարդկանց հրավիրել թատրոն, հրապարակ՝ համերգի։ Չէ՞ որ դա ընտանեկան տոն է և այդ տոնը պետք է նշել հայրական օջախում։ Էնպիսի տպավորություն էր, որ էդ ասողների իշխանության տարիներին Հայաստանի 70 տոկոսը թիֆլիսահայ էր, այսինքն հայրական օջախները Թիֆլիսում էր։

Իհարկե, այս տարի էլ մեր շատ հայրենակիցներ գնացել են Ամանորը Վրաստանում նշելու, բայց մենք ուզում ենք, որ Վրաստանի, Միացյալ Էմիրություննների, Իտալիայի և մյուս երկրների նման Հայաստանը նույնպես գրավիչ դառնա Ամանորը նշելու համար», - ասել է նա։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայրենակիցներին, ովքեր լսել են իր կոչն ու Ամանորը նշել են Հայաստանում։  

Փաշինյանը նշել է, որ վիճակագրության կարիք չկա, քանի որ փոքր կենտրոնում դեկտեմբերի 31-ին  բոլոր կողմերից լսել է արևմտահայերեն խոսք

«Սրճարաններում ներկաների 70-80 տոկոսը սփյուռքահայեր էին», - ասել է վարչապետը։