Ուկրաինան ԵՄ-ից խնդրել է արձագանքել Ադրբեջանի ոչ ընկերական գործողություններին․աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News 

Ուկրաինա

Ադրբեջանը, որն ընտրվել էր ԵՄ Արևելյան գործընկերության հովանու ներքո անցկացվող պաշտոնական միջոցառման վայր, հրաժարվել է ընդունել միջոցառման մասնակիցներից Ուկրաինայի ներկայացուցչին՝ իր հայկական ծագման պատճառով:

Այս մասին Европейской правда-ին հայտնել է աղբյուրը, ում հասանելի է եղել նաև մասնակցության արգելքի վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից ԵՄ պատվիրակությանն ուղարկված փաստաթղթի պատճենը:

Խոսքը «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարի մասին էր, որն անցկացվել հունվարի 13-16-ը Բաքվում: Սեմինարը կազմակերպվել էր Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության երկրների համար: Հանդիպման կազմակերպման աշխատանքների մասնացկել է  «Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջը», որը հանդիսանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կառուցվածքային ստորաբաժանում:

«Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի պաշտոնական հրավերով, որը ստացվել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության միջոցով, Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր միջոցառմանը մասնակցողների անունները: Ուկրաինայից առաջադրված թեկնածուները հաստատվել էին քոլեջի կողմից, անցել էին անհրաժեշտ առցանց ուսուցում և ստացել էլեկտրոնային տոմսեր: Սակայն մեկնելու նախօրեին տեղեկատվություն էր ստացվել, որ այդ միջոցառմանը հայկական ծագմամբ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի մասնակցությունը հնարավոր չէ ադրբեջանական կողմի մերժման պատճառով», – ասված է փաստաթղթում:

Նամակում չի նշվում այդ աշխատողի անունը, սակայն  Европейской правда-ի տվյալների համաձայն խոսքը Միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Մերի Հակոբյանի մասին է:

«Ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ պատրաստ չէ ինտեգրվել ընդհանուր եվրոպական տարածք: Նշված դեպքը նախադեպ է ստեղծում Ուկրաինայի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի համար», – ասված է նամակում:

«Ներքին գործերի նախարարությունը ԵՄ պատվիրակությունից խնդրում է «խորհուրդ տալ Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջին զերծ մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքում հետագայում միջոցառումների անցկացումից»։

Այս ամենին զուգահեռ Ուկրաինայի կառավարությունը որոշել է չհանրայնացնել այս խնդիրը,- նշել է ЕП -ի զրուցակիցներից մեկը։