Հեղափոխություն չի եղել․ ռեվանշի փորձեր են եղել, և այդ ռևանշի փորձերի ողնաշարը ջարդված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նիոլ

Կապանի՝ վարչապետի մեծ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նշեց, որ ունի հարցեր՝ կապված հեղաշրջման փորձի հետ։ Նախքան հարցը հնչեցնելը՝ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց լրագրողին՝ ընդգծելով, որ ԱԱԽ քարտուղարը «հեղաշրջում» եզրույթը չի գործածել, դա լրագրողներն են ասել։ Լրագրողը հիշեցրեց, որ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ այդ մասով պաշտոնականություններ են եղել։

«Այո՛, եղել են պաշտոնակնություններ, և ասել է, որ եղել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները՝ հեղափոխությունից սկսած։ Մայիսին իրենք ասում են՝ 3 ամիս դե չեն դիմանալաու, հետո՝ էլի 3 ամիս, հիմա էլ հայտնվել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ, թեժ ամառ ցիկլի մեջ,-ասաց Փաշինյանը, ապա նշեց, որ «հեղափոխություն» բառն այս դեպքում ճիշտ չի գործածված, ավելի ճիշտ է գործածել «ռեվանշ» բառը։

«Ռեվանշի փորձեր են եղել, և այդ ռևանշի փորձերի ողնաշարը ջարդված է։

ՀՀ-ում հեղափոխություն չի եղել ու չի էլ կարող լինել, եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն, ինչ ուզում եք, ասեք, բայց պետական հեղաշրջման փորձ չի եղել, ու չի լինելու։ Սա շատ կարևոր է»-հավելեց Նիկոլ Փաշինյանը։