Հայրը՝ լիբանանյան, որդին՝ հայկական պատվիրակության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի և իր հոր՝ Արա Սիսեռյանի հետ:

«Այսօրվա հանդիպումը կմնա հիշողությանս մեջ: Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, ես՝ հայկական»,- գրել է Վարագ Սիսեռյանը:

Սիսեռյանի հայրը՝ Արա Սիսեռյանը, Սաադ Հարիրիի խորհրդականն է հայկական հարցերով: