Ինչո՞վ են տարբերվում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կոստյումները․ վարչապետի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ Փաշինյանը Կապանի՝ մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սերժ Սարգսյանի կոստյումին, որը, ըստ լրագրողի դիտարկման, նաև վարչապետի համար է կարված։ Ի պատասխան՝ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ ապրում է նաև այն տանը, որտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը, և այն նորոգելով՝ սևը դարձրել է սպիտակ։

«Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսանի կոստյումից, որ իմ գրպանում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու համար։ Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա։ էդ լրատվամիջոցները, ինչպես եղել են, այդպես շարունակում են հաջողված մնալ նախկին կոռումպացված ռեժիմի գրպաններում։ Էդ ա տարբերությունը»,-ասել է վարչապետը, ապա նշել, որ ՀՀ-ում սուպերվարչապետական համակարգ գոյություն չունի, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ կոռուպցիան ջախջախված է։