Ինչ-որ մարդիկ ԱԺ-ում թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

աժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խորհրդարանն իր գոծունեության մեկ տարվա ընթացքում ակներև բացթողում չի ունեցել, մինչդեռ Փաշինյանին մտահոգել է այս շաբաթ ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպը։ Այդ մասին վարչապետը, 24News-ի լրագրողի հարցին ի պատասխան, հայտնեց Կապանի ասուլիսի ժամանակ։ 

«Միակ ակներև բացթողումն այն է, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վերջին ԱԺ քառօրյայի ընթացքում պատգամավորները վիճել էին, հայհոյել նիստերի դահլիճում, որի պատճառով ԱԺ նախագահը ԲՀԿ-ական մի քանի պատգամավորերի բկատմամբ կարգապահական միջոց էր կիրառել։