Հիմա աշխատում ենք, որ այս տարվա առաջին կեսին պաշտոնական այց ունենամ ՌԴ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց․  «Վլադիմիր Պուտինի հետ մենք բավականի հաճախ ենք հանդիպում»:

«Խոսքը ոչ թե ուղղակի հանդիպման մասին է, այլ դուք գիտեք, որ նախորդ տարի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն և հիմա աշխատում ենք, որ այս տարվա առաջին կեսին պաշտոնական այց ունենամ Ռուսաստան»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ-ռուսական օրակարգն այնքան հարուստ է, որ բոլոր ուղղություններով ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունեն:

Տեսանյութեր

Live

Լրահոս