Հայկ Խանումյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News    

Խանումյան

Արցախի նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված հարցին` ընդունելի է ինձ/մեզ համար Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, թե ոչ, նշեմ.
Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին:
Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:
ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»։

Տեսանյութեր

Live

Լրահոս