Աշխարհի 69-րդ նախկին ռակետը ցմահ որակազրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News   

ժոաու Սոուզա

Պայմանավորված խաղերի մեղադրանքով ցմահ որակազրկվել է աշխարհի 69-րդ նախկին ռակետ Ժոաու Սոուզան։

Հետաքննությունը պարզել է, որ 2015-2019 թթ․  մարզիկը պայմանավորված հանդիպումներ է անցկացրել և այլ թենիսիստների այդ հանդիպումներին ընդգրկելու գործում մասնակցություն է ունեցել։

Նախկին ռակետը նաև 200 հազար եվրոյով տուգանվել է։