Իրանի ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ամերիկյան կողմի հետ բանակցությունների հավանականությունն գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո:

«Ես երբեք չեմ բացառում հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն գործերի իրական դրությունը»,-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում::

«Մեզ համար կարևոր չէ, թե ով է նստած Սպիտակ տանը: Մեզ համար կարևոր է այն, թե ինչպես են նրանք իրենց պահում: Մենք դեռ նստած ենք բանակցությունների սեղանի մոտ: Այդ նրանք են հեռացել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Խոսելով իրանական միջուկային հարցի շուրջ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին՝ Զարիֆը նշել է, որ այն մեռած չէ, թե ԵՄ երկրներն, իր խոսքով, չեն կատարել գործարքի պայմանավորվածությունների մի մասը:

Հունվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան տեղեկացրել էին, որ Իրանի գործողությունների պատճառով իրենց մեծ ընտրություն չի մնում գործարքի շրջանակներում վեճերի կարգավորման հարցով մեխանիզմը գործարկելուց բացի: