Հեղաշրջում, հիբրիդային նախապատրաստություն, թե՞ ռևանշ․ պարզաբանում է վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

5 ժամ և երկու տասնյակից ավելի հարցեր: Կառավարության ղեկավարի հերթական ասուլիսին մասնակցելու համար 25-ից ավելի լրատվամիջոց՝ իր տասնյակ հարցերով հավաքվել էր Կապան քաղաք Սյունիք կինոթատրոնում։ 

Ավանդույթի համաձայն, ինչպես նախորդ ասուլիսներում, այստեղ էլ վարչապետը ներկայացրեց 100 փաստ Հայաստանի մասին: Փաշինյանը խոսեց նաև Հունվարի 24-ին ՀՔԾ այցելելու և որպես տուժող ճանաչվելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2010 -ին Կոշ քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա, իսկ այդ դեպքով վերջերս մի քաղաքացի ասել է, թե ճանաչում է հարձակման կազմակերպիչներին: 

Պետական հեղաշրջում, հիբրիդային նախապատրաստություններ, թե՞ ռևանշ․ վարչապետն անդրադարձավ նաև հեղաշրջման մասին լուրերին և պաշտոնանկություններին։ Փաշինյանը նշեց, որ ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով և բավարար ապացույցների դեպքում համապատասխան մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության: 

Մանրամասները՝ տեսանյութում։