Սարալանջում գազի արտահոսք է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Հունվարի 25-ին, ժամը 12:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում՝ տներից մեկի մոտակայքում, այրվում է գազի բալոնից արտահոսած գազը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:00-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (1 հակ):