Իշխող կուսակցությունը պետք է քննարկի նոր վարչապետ առաջադրելու հարցը. Վանեցյան

ԵՐԵՒԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ,  24News

Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, թե իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից նոր թեկնածու առաջադրելու հարցը։ «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը», - գրել է նա։