Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Նիկոլ ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում նոր փաստ է հրապարեկել․ «Փաստ համար 3․ 2020 թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21 %-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90 %-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30 %-ով:

2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1 % մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն:

2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր:

Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից»: