Քոբի Բրայանտն ավիավթարի զոհ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News    

Բրայանտ

NBA-ի վարկածով աշխարհի հնգակի չեմպիոն Քոբի Բրայանտը Կալիֆորնիայում ավիավթարի զոհ է դարձել։

 «Քոբի Բրայանտը զոհվել է Կասաբլանկայում ուղղաթիռի կործնման հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։

Քաղաքի իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը։  

Սպորտսմենի հետ ուղղաթիռում եղել են իր 13-ամյա դուստրը Ջաննա Մարիյան, աղջկա ընկերն ու հայրը և օդաչուն։

Քոբի Բրայանտը ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ էր, ով հանդես էր գալիս NBA-ում շուրջ 20 շրջան հանդես գալով «Լոս-Անջելես Լեյքերսում»։

Նա  18 անգամ մասնակցել է Աստղերի խաղին, դարձել ամենագնահատված խաղացողը։ ԱՄՆ հավաքականի կազմում բասկետբոլիստը հաղթել է Օլիմպիական խաղերում 2008 և 2012 թթ․ և հաղթել Ամերիկայի 2007 թ․ չեմպիոնատում։

 Բրայանտի ընտանիքից ողջ են մնացել կինը՝ Վանեսսան և երեք աղջիկները՝ Նատալյան, Բիանկան և նորածին Կապրին։ Բասկետբոլիստը 41 տարեկան էր։