Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ընտրության արդյունքը կհրապարակվի հունվարի 29-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

սդ

Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 29-ին։

Այս մասին տեղեկացնում են արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։