Դատապարտում եմ, հուսով եմ՝ արդարացում ունի. «Իմ քայլի» ավագանին՝ գործընկերոջ գրառման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Բոլորս էլ դատապարտում ենք բռնությունն ու բռնության կոչերն առհասարակ, բայց այս պահին չեմ կարող հայտարարություն անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, արտահերթ նիստի մեկնարկից առաջ։

Հարցին, թե իր գործընկեր Հենրիկ Հարթենյանը, որի ֆեյսբուքյան գրառումը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ, մեծ աղմուկ է առաջացրել, ներկա՞ է լինելու նիստին, նա դրական պատասխան տվեց։
«Թեև ծանոթ չեմ Հարթենյանի պատճառաբանությանը, բայց ես կարծում եմ, որ նրա բերած արդարացումը պատճառաբանված կլինի»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Մանրամասները՝ տեսանյութում։