Թրամփը ցավակցել է Քոբի Բրայանտի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

Քոբի Բրայանթ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հնգակի չեմպիոն Քոբի Բրայանտի զոհվելուն: Նա և Մելանյա Թրամփը ցավակցել են Բրայանտի ընտանիքին։

«Քոբի Բրայանթը չնայած, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, նոր էր սկսել ապրել։ Նա սիրում էր իր ընտանիքն ու մեծ կիրք ուներ ապագայի նկատմամբ։ Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստն ավելի ողբերգական է դարձնում այս պահը»,- իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կործանվել է ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի ինքնաթիռը։ Ինքնաթիռում Բրայանտի հետ եղել է 13-ամյա դուստրը՝ Ջիանան։