Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Քոբի Բրայանտի մահվանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

աշխարհ

Ամերիկայն հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Քոբի Բրայանտի մահվանը։

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ պետք է չզգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել։ Ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանտների և սարսափելի ողբերգության հետևանքով մյուս զոհերի ընտանիքների համար: Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,-գրել է Քարդաշյանը: