Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

աշխարհ

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զոբոյանը, ով ևս մահացել է:

Այս մասին գրում է CBS Los Angeles-ը: Ուղղաթիռում եղել է 8 ուղևորներ, որոնք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որNBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր: