«Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ամենաահավոր ոճրագործությունն են․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է. իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին եւ ոգու տոկունություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին», - ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

«Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբեւէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:

Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելը կարեւորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:

Այս լուսանկարներում Երեւանի Օղակաձեւ զբոսայգում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի եւ հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը»: