Ադրբեջանի բանակում սկսվել է հրետանու և հրթիռային զինատեսակների զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Ադրբեջանի բանակում երեկ երեկոյան սկսվել է հրետանային ու հրթիռային զինատեսակների ներգրավմամբ զորավարժություն։

Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապով դուրս են բերվել զորամասերից, իրականացրել են զորաշարժ, մեկնել կենտրոնացման շրջաններ, բացազատվել ու իրականացրել կրակային վարժանքներ։

Մարտական կրակով ուղեկցված վարժանքներին ներգրավվել են ռուսական արտադրության զինատեսակներ՝ ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռային համակարգեր և այլն։