«Ռոսպոտրեբնադզորը» ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով 100 մարդու է հետազոտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ՌԴ կորոնավիրուս

«Ռոսպոտրեբնադզորը» ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով հետազոտել է ավելի քան 100 մարդու է, սակայն նրանցից ոչ ոք վիրուսակիր չի եղել։ Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։

«Հայտնաբերել ենք ավելի քան 100 մարդու, որոնց մոտ վարակիչ հիվանդության ինչ-որ կլինիկական նշաններ կան, միևնույն ժամանակ, նրանք այցելել են Չինաստան: Նրանցից յուրաքանչյուրին մեկուսացրել են և հետազոտել: Ոչ ոքի մոտ կորոնավիրուսը չի հաստատվել»,- ասել է նա:

Ըստ նրա՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց մեծ մասը 60 տարեկանից բարձր են և ունեն ուղեկցող պաթոլոգիա:

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել նրան, որ մեզ հայտնի է՝ վարակվածների 80 տոկոսը 60 տարեկանից բարձր են, և փաստացի բոլորի մոտ եղել է ուղեկցող պաթոլոգիա»,- ասել է Պոպովան: