Օդաչու Զոբայանը կործանվելուց առաջ կարողացել է Բրայանտի ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

աշխարհ

Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա ամերիկացի Կոբի Բրայանտի ուղղաթիռի ամերիկահայ օդաչու Արա Զոբայանը կործանվելու առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից, հաղորդում է ամերիկյան WFAA հեռուստաալիքը։

Բերբանքի օդային տարածքում հունվարի 26-ի առավոտյան եղել է թանձր մառախուղ, սակայն տեղանքի առանձնահատկության հետ կապված ցամաքից չեն կարողացել  հետեւել չվերթին եւ ուղղություն տալ։

600 մետր բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է ընկնել եւ բախվել է մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։ Այդ պահին ուղղաթիռի արագությունը եղել է 300 կմ/ժամ, անկման ուղղահայաց արագությունը՝ 20 մ/վայրկյան, հաղորդում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։