Աֆղանստանում 83 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News  

ինքնաթիռ

Ariana Afghan Airlines  ավիաընկերության ինքնաթիռը Աֆղանստանի Գազնի նահանգում կորցրել է կառավարումն ու կործանվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ հայտնել է 1TV հեռուստաալիքը։ Ավելի ուշ իշխանությունները հաստատել են այս տեղեկատվությունը։

Տարբեր տվյալներով ինքնաթիռում եղել է 83 մարդ։

Գազնի նահանգապետարանի ներկայացուցիչը հստակցրել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Դեհ Յակ շրջանում։  

Tolo News - ի տվյալներով՝ այդ տեղանքը վերահսկում է «Թալիբանը»։ Աղբյուրը հայտնել է, որ այնտեղ տեղափոխվել են «հատուկ ուժեր»։

Ariana Afghan Airlines-ը Աֆղանստանի ազգային ավիաընկերուրթյունն է, գրասենյակը գտնվում է Քաբուլու։