ՃՈ-ն ժամանակավոր հաշվառման վկայագրերի փոխարեն տրամադրում է պլաստիկ տեսքի քարտեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ արդեն հնարավոր է տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով:

«Հարգելի քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - ասվումէ  հայտարարության մեջ։