Կորոնավիրուսով հիվանդների 80%-ը 60 տարեկանից բարձր են․ «Ռոսպոտրեբնադզոր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1
1

Չինական կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Գործնականում բարդ դեպքերով բոլորի մոտ եղել Է ու կա համընթաց սոմատիկ ախտաբանություն»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել Է Պոպովան:
Հիվանդացած երեխաների ընդհանուր թվից 15-ից ցածր տարիքի են ընդամենը երկուսը, ընդգծել Է Պոպովան։