Ասկերանում Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին 150-հազարական դրամ եմ փոխանցել. Ղարամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Հայոց Բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Ասկերանի քաղաքապետ, Ասկերանի շրջանի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանի հետ այսօր հանդիպել եմ շրջանում բնակվող՝ թվով 7 առաջին կարգի հաշմանդամ մարտական ընկերներիս, շնորհավորել տոնի կապակցությամբ և նրանց հանձնել յուրաքանչյուրին 150.000-ական դրամ ֆինանսական աջակցություն», -  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Հ.Գ. – Ազատամարտիկների միության նախաձեռնությամբ, նախատեսվում է ընդհանուր առմամբ Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին տրամադրել նշված չափով ֆինանսական աջակցություն»,-գրել է նա: