«Վաղվա Արցախ» կուսակցությունն Արցախի ընտրություններում կսատարի Մասիս Մայիլյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

Արցախ

«Վաղվա Արցախ» կուսակցություն հունվարի 26-ին արտահերթ համագումար է անցկացրել։

«Քննարկվել են ներկուսակցական մի շարք կարևոր հարցեր, և հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը:

Համագումարին է ներկայացվել վարչության որոշումն առ այն, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է դաշինքով` «Ինքնություն և Միասնություն» ու «Ռամկավար-ազատական» կուսակցությունների հետ:

Համագումարը վերահաստատել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու մասին որոշումը, և հավանություն տվել վարչության կողմից առաջարկված ԱԺ ընտրությունների մասնակցության համամասնական ցուցակը»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Live

Լրահոս