Ձեռնաշղթայով կտեղափոխվեր, թե առանց, նպատակը նրան տեղափոխելն էր․ ոստիկանպետի ժ/պ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Մանրակրկիտ տեղյակ չեմ նախաքննական տվյալներին, բայց կարող եմ ասել՝ ամենակարևոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց անարյուն», -  անդրադառնալով «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակելու դեպքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Հարցին, թե ինչու հենց նա բանակցեց այդ տղամարդու հետ, ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց. «Իրավիճակից բխող գործողություններ երբեմն լինում են և այդ պահին այդպես ստացվեց։ Եթե գտնվել եմ այդտեղ, կարծում եմ՝ չէի կարող թողնել, որպեսզի մեկ ուրիշը խոսեր» ։

Ինչ վերաբերում է կրակոցներ արձակած տղամարդուն առանց ձեռնաշղթաների բերման ենթարկելուն, Արմեն Սարգսյանն ասաց. «Համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ ես իրեն խոստանում էի, որ առանց ձեռնաշղթաների, դա բանակցության պայմաններից մեկն էր։ Ենթադրում եմ՝ անկախ դիմացինիդ ով լինելու հանգամանքից, նաև տղամարդու խոսքը պետք է պահվի։ Այդ պահին առաջնորդվել եմ այդ տրամաբանությամբ և առհասարակ խնդիրը դրված է, որ ինքը որևէ մեկին վնաս չտա։ Ձեռնաշղթայով կտեղափոխվեր, թե առանց, արդյունքում մեր վերջնանպատակը նրան տեղափոխելն էր, ինչ արեցինք»։