Վարչապետը Մարուքյանից ներողություն պետք է խնդրի․ տեղը բերել-չբերելը գողականներին է բնորոշ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրները դիտում է անձերի տեսանկյունից՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Ավագանու անդամի խոսքով՝  նախկին «Երևան» հիմնադրամի գործունեությունը նույնանման է ԿամԱԶների հայտնի նվիրատվությանը, որտեղ կոռուպցիոն ռիսկեր կան։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հեռակա բանավեճին՝ Խաժակյանը կարծիք է հայտնել, որ վարչապետը չի կարողանում տարբերակել ուժերին՝ արտախորհրդարանական կամ խորհրդարանական, ովքեր են իրեն հայհոյում, ովքեր՝ քննադատում՝ տեսակետների տարբերությունից ելնելով։

«Մենք այդ դաշտ չենք անցնելու։ «Տեղը չի բերում» արտահայտությունն անընդունելի է վարչապետի պարագայում, և բնորոշ է գողական աշխարհին։ Դրա համար վարչապետն ուշ, թե շուտ պետք է ներողություն խնդիր պարոն Մարուքյանից։ Սա անընդունելի խոսակցություն է»,- ասել է Խաժակյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։