Երազգավորս գյուղում հրդեհ է բռնկվել. այրվել է կուտակած անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Երազգավորս գյուղի 4-րդ փողոցի թիվ 29 տան մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դ. Խ.-ին պատկանող տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:36-ին:

Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 64 քմ):