Բախվել են «Opel Zafira»-ն եւ «Kia Rio»-ն.վերջինս վրաերթի է ենթարկել 2 կանանց. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News 

.

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 21:21-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Բագրատ Հ., ծնված 1967 թ.) եւ «Kia Rio» (վարորդ` Արսեն Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մարիամ Ս.-ին (ծնված 1954 թ.) եւ Անուշ Զ.-ին (ծնված 1984 թ.):

Փրկարարները Մարիամ Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Վթարի հետեւանքով տուժել են նաեւ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Սիրան Ղ.-ն (ծնված 1977 թ.) եւ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Լիաննա Գ.-ն (ծնված 1987 թ.): Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: