Հայկական բանակը 28 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի 29-րդ տարեդարձն է։

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

բանակ

1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ», որով սկիզբ դրվեց Հայկական Ազգային Բանակի կազմավորմանը:

Հայկական Բանակի ձևավորման և զարգացման գործում կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ:

բանակ
Առաջին փուլում․ 1989 թվականի փետրվարից`1992-ի մայիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջան էր, այդ ընթացքում կամավորների ջոկատներն էին ապահովում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Երկրորդ փուլը․ 1992 թվականի հունիսից`1994-ի մայիս, որը կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ:

Երրորդ փուլը․ 1994 թվականի հունիսից մինչև մեր օրերը, մի ժամանակաշրջան, որ կոչված է «բանակի կառուցմանը»:

բանակ

Չնայած այն փաստին, որ արդի աշխարհում ռազմական ուժի հզորությունը սերտորեն պայմանավորված է գերժամանակակից ու կատարելագործված զինտեխնիկայի ու սպառազինության հագեցվածությամբ, այդուհանդերձ, մարդկային գործոնը` հոգևոր, հոգեբանական և բարոյական դրսևորումներով, շարունակում է չկորցնել իր առանցքային նշանակությունը: Այդ է պատճառը, որ պետականորեն հաստատված ծրագրով հայկական բանակում հոգևոր սպասավորություն են իրականացնում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները: Նրանցից կազմված ջոկատը ևս վերջին տարիներին մասնակցում է զինվորականների տոնական քայլերթին։

բանակ

Հայկական զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ, և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականի մայիսի 15-ին, ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

բանակ

Զինված ուժերի միջազգային գործակցության շրջամակում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական գործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը, երկու երկրների միջև կա բարձր ռազմատեխնիկական գործակցություն։

բանակ

Հայկական ԶՈՒ-ի գործակցությունը տարեցտարի խորանում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, ընդլայնվում են գործակցության ոլորտները: 

Հայկական ԶՈՒ-ի պատմության մեջ ոչ պակաս կարևոր դերակատարում ունեն հայ խաղաղապահները, որոնք առաքելություն են իրականացրել Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում։

բանակ

Հայկական բանակը 28 տարեկան է։