Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

կորոնավիրուս

    

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարությունում: Հայտնել է РИА Новости-ն։

Ավելի վաղ պաշտոնական տեղեկություններ էին հաղորդվել 2744 հիվանդի և 80 մահացածի մասին:

Մեկ օրվա ընթացքում հաստատվել է վիրուսով վարակման 1771 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է մահվան 26 դեպք (քսանչորսը` Հուբեյ նահանգում, մեկական դեպք` Պեկինում և Հայնանում):

Հոնկոնգում բացահայտվել է վարակման ութ, Մակաոյում` յոթ, Թայվանում` հինգ հաստատված դեպք:

106 մահացածներից 100-ը գրանցվել են Հուբեյում, որը հանդիսանում է վիրուսի էպիկենտրոնը։

Չինաստանի իշխանությունների տվյալներով 976 մարդ ծանր վիճակում է, 60 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից։
Բացի այդ, ևս 6973 մարդու մոտ կասկածվում է նոր կորոնավիրուս, 44132 մարդ հիվանդների հետ կոնտակտ ունենալուց հետո գտնվում է վերահսկողության տակ։