Հիմա հույսներս ո՞ւմ վրա դնենք, երբ մեր խնդրով չեք զբաղվում․ ազատամուտցին՝ Սանասարյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Ազատամուտում բողոքի ակցիաները շարունակվում են, բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը։ Ցուցարարների հետ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, նեհանդիպել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Ազատամուտի բնակիչներից մեկը նշել է, որ իրենց ձայնը լսելի չէ կառավարությանը։

«Ազատամուտում ապրում է 2000 մարդ, որից 1999-ը դեմ է համայնքապետին։ Մենք իշխանության հետ հույս ենք կապել։ Բոլորս Նիկոլին միաձայն ողջունում ենք, ճայց այսօր էլի մենք անհո՞ւյս ենք մնում։ Ո՞ւմ վրա հույս դնենք»,- նասաց ազատամուտցին։

Ւ պատասխան բնակչի բողոքի՝ Դավիթ Սանասարյանը նշեց, որ ինքն իրավունք չունի համայնքապետին ասել՝ «Հրաժարական տուր», իրավունքը ժողովրդինն է, ոչ իրենցը։