Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանի սահմանին կրկնակի ստուգում են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

կորոնավիրուս.

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ, ըստ Դաշնային սանիտարական ծառայության ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի,  սահմանը հատող քաղաքացիների ուժեղացված ստուգում է սկսվել տարեսկզբից։ Այդպիսի ստուգում են անցել ավելի քան 20 000 չվերթների ուղևորներ, այդ թվում՝ Չինաստանից ժամանած 6700 մարդ: Արդեն ավելի քան 100 մարդ է հայտնաբերվել, որոնք ունեն հիվանդության նշաններ. բոլորը մեկուսացվել են և հետազոտվել հիվանդության էթիոլոգիան պարզելու համար:

«Հունվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, իսկ բարձր ջերմությամբ կամ այլ ախտանիշներով մարդկանց մոտ հայտնաբերել են միայն ՍՇՎ, A եւ B տեսակի գրիպ ու պարավիրուս: Մեկ մարդու մոտ կար միկոպլազմա»,- նշել է Աննա Պոպովան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Գերմանիայում։ Ընդհանուր առմամաբ Չինաստանում վիրուսից մահացածների թիվը գերազանցում է 100-ը, վիրուսով վարակվածներինը՝ 4500-ը։