Զինվորները նախկին չեն լինում. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

հասարակական

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայկական բանակի տարեդարձին նվիրված գրառում է կատարել.

«Սիրելի՛ զինվոր, Դու պահապանի պես կանգնած ես մեր պետության թիկունքին, որպեսզի մենք կարողանանք մեծ ու փոքր քայլերով շենացնել այն: Դու գիտես, թե ինչ է նշանակում մեր երկիրը սիրել ու քոնը դարձնել նրա ամեն մի քարն ու ծաղիկը: Դու գիտես, որ զինվորները նախկին չեն լինում, ու երբ պետք լինի,  կանգնելու ես նորից մեր հայրենիքի թիկունքին: Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր»: