Ես «հեղաշրջում» բառ չեմ օգտագործել․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

«Ես «հեղաշրջում» բառ չեմ օգտագործել։ Հետ ենք գալիս նույն թեմային, բայց ես «հեղաշրջում» բառ չեմ օգտագործել: Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, այն վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է» - «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ինքն ասել է՝ հեղաշրջման փորձ է եղել, վարչապետը որոշ չափով հերքել է իր խոսքերն՝ ասելով, թե հիբրիդային պատերազմի տարրեր են եղել:

Հարցին՝ ինքը ե՞ւս, ինչպես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը,  կարծում է, որ Վանեցյանը դավաճանել է հայրենիքին, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Դեռեւս ծանոթ չեմ այդ հայտարարությանը, երբ ծանոթանամ, եթե հնարավորություն լինի, կբացատրեմ»: