Դատարանը վարույթ է ընդունել Վարդևանյանի հայցադիմումը՝ ընդդեմ Արդարադատության նախարարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Արամ Վարդևանյան

Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության։ Լրատվամիջոցներին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը պահանջել է կարգապահական վարույթ հարուցել  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ՝ վերջինիս գործողությունների դեպքերով։  Ըստ Վարդևանյանի՝ հարցը պետք է տեղափոխվի Բարձրագույն դատական խորհուրդ։

«Արդարադատության նախարարությունից պատասխան էի ստացել․ իմ կողմից ներկայացրած տասն էջից ավել հիմնավորումներին մի քանի էջանոց որևէ հստակ հիմնավորում չպարունակող, անհիմն գրություն էր, ինչի վերաբերյալ էլ Վարչական դատարան հայցադիմում էի ներկայացրել ։ Վարչական դատարանը այն վարույթ է ընդունել»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ պահանջելով պատշաճ ընթացք տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իր միջնորդություններին։